Սեւանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 18 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաեւ մայիսի առաջին օրերի ընթացքում, որին նպաստում են ինչպես ձնհալը, վարարումները, այնպես էլ՝ առատ տեղումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 71 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սեւանը բարձրացել է 18 սանտիմետրով: Նույն ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 27 միլիոն 259 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի աստիճանաբար ավելացմամբ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters