Միջազգային

Չինացի գիտնականները նոր քվանտային հաշվողական մեքենա են կառուցել

1 րոպեի ընթերցում

Չինացի գիտնականները նոր քվանտային հաշվողական մեքենա են կառուցել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գիտնականները կառուցել են նոր քվանտային հաշվողական մեքենա, որը նրանք համարում են աշխարհում իր տեսակի մեջ առաջինը: այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին հայտնել Է Սինհուա գործակալությունը:

Նշվում Է, որ չինացի գիտնականների ստեղծած քվանտային հաշվողական մեքենան բազմակի գերազանցում Է սովորական համակարգիչներին:

Հաղորդվում Է, որ քվանտային հաշվողական մեքենայի նախատիպը 10-ից մինչեւ 100 անգամ ավելի արագ Է գործում, քան ընդհանուր նշանակության առաջին Էլեկտրոնային թվային հաշվիչը՝ ԷՆԻԱԿ-ը (ENIAC): Նաեւ նշվում Է, որ ստեղծված հաշվողական մեքենան իր տեսակի մեջ առաջինն Է, որը գերազանցում Է դասական համակարգիչներին եւ աշխատանքում օգտագործում Է ֆոտոններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում