Միջազգային

ՌԴ-ն եւ Թուրքիան զենքի համատեղ ստեղծման նախագծեր են քննարկում

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն եւ Թուրքիան զենքի համատեղ ստեղծման նախագծեր են քննարկում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինությունների ռուսաստանյան հատուկ արտահանող «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությունը (մտնում Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) թուրք գործընկերների հետ քննարկում Է զենքի հեռանկարային նմուշերի ստեղծման մի շարք նախագծեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության մարկետինգային գործունեության դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը:

«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հետաքրքրվում Է ռազմական նշանակության լայն ընդգրկման արտադրանքով, մասնավորապես, տարբեր հեռահարության ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերով: Բացի այդ, մենք տեխնոլոգիական գործընկերության մի շարք նախագծեր ենք քննարկում զենքի հեռանկարային տեսակների համատեղ մշակումների եւ արտադրության բնագավառում»,- Գոնչարովի խոսքը մեջբերում Է ընկերության մամուլի ծառայությունը:

Նա հավելել Է, որ «ՌոսօբորոնԷքսպորտը» 2016 թվականի վերջից թուրք գործընկերների հետ ակտիվորեն կոնսուլտացիաներ Է վարում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների շուրջ:

Մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ ընկերությունը միասնական ռուսաստանյան ցուցադրանքի կազմակերպիչն Է պաշտպանական արդյունաբերության IDEF-2017 միջազգային ցուցահանդեսում, որն Ստամբուլում տեղի Է ունենալու մայիսի 9-ից մինչեւ 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում