Միջազգային

Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել. Նաթանյահու

1 րոպեի ընթերցում

Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել. Նաթանյահու

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում Է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը վարչապետը հայտնել Է մայիսի 2-ին Իսրայելի հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում:

«Սիրիայում մնացել Է քիմիական զենք, թեկուզեւ հաշվված տոկոսներ (նախկին զինանոցից), բայց միեւնույն Է՝ տասնյակ տոննաներ»,- ասել Է Նաթանյահուն: «Համաշխարհային հանրակցությունը պարտավորվել Է Սիրիայի տարածքում վերացնել քիմիական զենքը, բայց դա տեղի չի ունեցել, նշանակում Է, դա անհրաժեշտ Է անել»,- հավելել Է նա:

Նաթանյահուն նաեւ նշել Է, որ Իսրայելն ամբողջ ուժով կհակազդի իր դեմ քիմիական զենքի կիրառման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում