Միջազգային

Համաշխարհային բանկը 150 մլն դոլարի փոխառություն Է տրամադրել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը 150 մլն դոլարի փոխառություն Է տրամադրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը որոշել Է 150 մլն դոլարի նոր փոխառություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնի Է դարձել բանկի աղբյուրներից, որոշումն ընդունվել Է կազմակերպության տնօրենների խորհրդի մայիսի 2-ի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոխառությունը տրամադրվում Է Ուկրաինայի ներմուծման-արտահանման բանկին՝ Կիեւի սուվերեն երաշխիքներով: Ավելի վաղ վերը նշված բանկը հայտնել Է, որ այդ նախագծի նպատակը երկարաժամկետ ֆինանսավորումից օգտվելու հնարավորության ընդլայնումն Է «դեպի արտահանում կողմնորոշված փոքր ու միջին ձեռնարկությունների» համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում