Միջազգային

Մակեդոնիայի խորհրդարանի շենքում ռումբ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Մակեդոնիայի խորհրդարանի շենքում ռումբ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի խորհրդարանի շենքում մայիսի 2-ի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք Է հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովա Մակեդոնիա» տեղական թերթի Էլեկտրոնային տարբերակը: Երկրի ներքին գործերի նախարարությունում թերթին հավաստել են, որ խոսքը վերաբերում Է ռումբի, որը պատրաստված Է գազի բալոնից՝ ժապավենով սոսնձված պայթակով եւ պատրույգով:

Մակեդոնիայի խորհրդարանի շենքը վերջին օրերին դարձել Է քաղաքական ճգնաժամի կենտրոն, որը շարունակվում Է ապրիլի 27-ից: Այն ժամանակ ընդդիմությունը, շրջանցելով ընդհանուր ընթացակարգը, խորհրդարանի խոսնակ ընտրեց ալբանամետ «Ժողովրդական ազատագրական բանակի» նախկին դաշտային հրամանատար Թալաթ Ջաֆերիին: Ի պատասխան «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման ակտիվիստներն ի նշան բողոքի Սկոպիեում ներխուժել են օրենսդիր մարմնի շենք, գրավել նիստերի դահլիճը եւ անկարգություններ սարքել այնտեղ:

Դրա հետեւանքով տուժել Է առնվազն 109 մարդ, այդ թվում՝ պատգամավորներ, ոստիկանության աշխատակիցներ եւ ցուցարարներ: Արդյունքում Մակեդոնիայի կառավարող կուսակցությունն ընդդիմությանը մեղադրել Է պետական հեղաշրջման փորձի մեջ: Ընդդիմությունը երկրի նախագահին սպառնացել Է իմփիչմենտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում