Միջազգային

Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան կոչ Է արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան կոչ Է արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2-ին կոչ Է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է 20minutes.fr պորտալը, ֆրանսիացի գիտնականները այս կոչով հանդես են եկել այն «բացառիկ հանգամանքների» պայմաններում, «որոնք ներկայում ծառացած են մեր հանդեպ»:

«Գիտությունների ակադեմիան… կցանկանար հիշեցնել, որ պաշտպանում Է մարդասիրական արժեքները, որոնք անհամատեղելի են սահմանների փակման, ազգայնականությանը տրվելու ցանկության եւ եվրոպական ու միջազգային ծրագրերից դուրս գալու հետ»,- մեջբերում Է անում պորտալն ակադեմիայի հայտարարությունից:

«Եվ երկու թեկնածուներից դա ունակ Է անելու Էմանուել Մակրոնը»,- նշվում Է պաշտոնական կոմյունիկեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում