Միջազգային

Մեծ Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին արձակվել Է խորհրդարանը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին արձակվել Է խորհրդարանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-ի գիշերն արձակվել Է խորհրդարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում:

Մեծ Բրիտանիայում գործող օրենսդրության համաձայն, խորհրդարանը պետք Է արձակվի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումից 25 աշխատանքային օր առաջ: Քանի որ վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ անցկացվելու են հունիսի 8-ին, ապա օրենսդիր մարմինն իր աշխատանքը դադարեցնում Է մայիսի 3-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:01-ին):

Մեյը մայիսի 3-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն կտեղակացնի բրիտանական խորհրդարանի արձակման մասին:

Վարչապետի մտահղացմամբ՝ ընտրությունները պետք Է զգալիորեն ամրապնդեն պահպանողականների դիրքերը խորհրդարանում Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում