Միջազգային

ԱՄՆ-ի պետքարտուղարը «շատ կառուցողական» Է որակել Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղարը «շատ կառուցողական» Է որակել Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Associated Press գործակալությունը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա շատ կառուցողական հեռախոսազրույց Էր… Շատ, շատ դրական խոսակցություն, կարծիքների հանգամանալի փոխանակություն»,- ասել Է Թիլերսոնը լրագրողներին ու հավելել. «Եվ այսպես, տեսնենք՝ դրանից ինչ կստացվի»:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնի Է դարձել մայիսի 2-ի երեկոյան: Կրեմլում նշել են, որ Պուտինը Թրամփի հետ քննարկել Է միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգումը, Սիրիայում կարգավորման իրական գործընթացի գործարկման համար նախադրյալների ստեղծումը եւ Կորեական թերակղզու իրադրությունը:

Պուտինը եւ Թրամփը հանդես են եկել հեռախոսային շփումների շարունակման, ինչպես նաեւ անձնական հանդիպման կազմակերպման օգտին՝ կապված հուլիսի 7-8-ին Համբուրգում «Քսանի խմբի» գագաթնաժողովի նիստի հետ:

Իր հերթին, Սպիտակ տան հայտարարության մեջ ասված Է, որ «զրույցը շատ լավն Էր», եւ դրա ընթացքում քննարկվել Է Սիրիայում անվտագության գոտիների ստեղծման հարցը «կայուն խաղաղության հասնելու համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում