Միջազգային

Մոսկվայում մայիսմեկյան ցույցին մասնակցել է շուրջ 130 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում մայիսմեկյան ցույցին մասնակցել է շուրջ 130 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է մայիսմեկյան արհմիութենական ցույցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը հայտարարել է, որ մոսկովյան ցույցին մասնակցել է 100 հազար մարդ: Միաժամանակ, Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց, ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում արհմիությունների ցույցին մասնակցել է շուրջ 130 հազար մարդ:

Ցույցն անցել է «Հանուն արժանապատիվ աշխատանքի, աշխատավարձի, կյանքի» խորագրի ներքո: «Արժանապատիվ կյանք. սա այն է, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու»,- ասել է Շմակովը:

Արհմիության առաջնորդը հիշեցրել է Մայիսի 1-ի միջազգային բնույթի մասին: «Ավելի քան 140 երկրում այս օրն արհմիություններն անցկացնում են տոնակատարություններ, հանդես գալիս ելույթներով ու ցույցերով: Միջազգային բնույթը նրանում է, որ գլոբալիզացիայի այն տարբերակը, որն այսօր կա, բերում է աղքատություն բոլոր երկրներում, ոչ միայն ՌԴ-ում: Դրա համար էլ մենք ողջ աշխարհի հետ միասին հանդես ենք գալիս արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձի օգտին»,- ասել է Շմակովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում