Միջազգային

Մերկելը Պուտինի հետ քննարկելու Է Ուկրաինայի ճգնաժամը եւ Սիրիայի իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Մերկելը Պուտինի հետ քննարկելու Է Ուկրաինայի ճգնաժամը եւ Սիրիայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին Բեռլինում անցկացված բրիֆինգում հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

Նրա խոսքով՝ Ռուսաստան այցի առիթը Համբուրգում «մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստումն Է, բայց «քննարկվելու են նաեւ այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինան եւ Սիրիան»:

Ինչպես պարզաբանել Է Զայբերտը, Մերկելը եւ Պուտինը մտադիր են անցկացնել երկփուլ բանակցություններ, որոնց ընդմիջմանը պլանավորում են պատասխանել լրագրողների հարցերին: Նա ճշտել Է նաեւ, որ ԳՖՀ-ի կանցլերի ուղեւորությունը, որը վերջին անգամ Ռուսաստան Է այցելել 2015 թվականի մայիսին, լինելու Է մեկօրյա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում