Միջազգային

Ամռանը վերաբացվելու Է Հալեպի խոշորագույն տուրիստական համալիրը

1 րոպեի ընթերցում

Ամռանը վերաբացվելու Է Հալեպի խոշորագույն տուրիստական համալիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքի «Անդալուզիա» տուրիստական-ժամանցային համալիրը, որը խիստ տուժել Էր մարտական գործողությունների հետեւանքով, պլանավորվում Է բացել արդեն այս տարվա ամռանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է համալիրի ինժեներ Հասան Թարաբիշին:

«Մեր կենտրոնը չի աշխատում պատերազմի սկսվելուց ի վեր: Այդ ընթացքում այն շարունակ գնդակոծում Էին զինյալները, մենք հսկայական վնասներ ենք կրել: Այնուամենայնիվ, մենք լի ենք լավատեսությամբ: Գլխավորն այն Է, որ մարտական գործողությունները չվերսկսվեն»,-ասում Է նա:

Պատերազմից առաջ այս ժամանցային համալիրը հանգստի սիրելի վայրերից մեկն Է եղել ոչ միայն Հալեպի եւ Սիրիայի այլ քաղաքների բնակիչների, այլեւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Միաժամանակ այստեղ կարող Էր հանգստանալ մի քանի հազար մարդ: «Մենք պլանավորում ենք ավարտել վերանորոգումը եւ մեր տուրիստական համալիրի դռները բացել արդեն երեք ամիս հետո: Փող կա, գտել ենք ներդրողի, այնպես որ ամռանն սպասում ենք առաջին այցելուներին»,-պատմել Է Թարաբիշին:

Տեղի իշխանությունները պլանավորում են նորոգել սոցիալական կարեւորություն ունեցող բազմաթիվ այլ օբյեկտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում