«Ռոստելեկոմ»-ի անձնակազմն ու «ՍՕԱՐ Հայաստան»-ը մաքրման աշխատանքներ իրականացրեցին Խարբերդի մանկատան այգում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության՝ «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ ապրիլի 20-ին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրին բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքներին մասնակցում էին Ռոստելեկոմի, ՍՕԱՐ Հայաստանի և մանկատան աշխատակիցները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոստելեկոմ»-ի հանրային կապերի բաժնից, մասնավորապես, աշխատակիցների ջանքերով մաքրվեցին և ներկվեցին տարածքի փայտյա և երկաթյա ծածկույթները, տրամադրված նյութերով հետագայում նաև կմշակվեն ու կերեսապատվեն տարածքի լողավազաններն ու այլ տարածքներ։

Տարածքը ծառայում է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար որպես զբոսանքի, վարժանքների ու հանգստի վայր, ուր տարվա տաք եղանակին շատ ժամանակ են անցկացնում։ Համատեղ իրականացված աշխատանքը նպատակ ուներ բակն ու այգին նրանց համար դարձնելու առավել գրավիչ ու հաճելի, իսկ լողավազանների բարեկարգումը՝ առավել օգտակար։

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է 1950թ․-ից։ Ներկայումս մանկատանը ապրում են 6-18 տարեկան 222 ֆիզիկական և մտավոր հատուկ կարիքներ ունեցող երեխաներ։

Մանկատունը իրականացնում է երեխաների երեխաների շուրջօրյա խնամքը, մատուցում է կրթադաստիարակչական, սոցիալ-առողջապահական և վերականգնողական ծառայություններ, կազմակերպում է սննդի, երեխաների ամառային, ձմեռային հանգիստը, ինչպես նաև ապահովում է 18 տարին լրացած սաների մասնագիտացված այլ հաստատություններ տեղափոխումը։

Մանկատանը երեխաների համար իրականացվում են հատուկ վերականգնողական ծառայություններ, ինչպիսիք են ֆիզիոթերապիան, էրգոթերապիան, լոգոպեդական ծառայությունը, հիպոթերապիան։

Երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում են հատուկ մշակված ծրագրերով, որոնց արդյունավետ իրականացման նպատակով կազմակերպված է նաև մասնագիտական ուսուցում (փայտամշակում, կավագործություն, ձեռագործ, մաքրամե)։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը