Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ծանրամարտի Եվրոպայիառաջնության հայ չեմպիոններին եւ նրանց մարզիչներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ստրասբուրգում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած հայ ծանրորդներին եւ նրանց մարզիչներին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը շնորհավորել է ծանրամարտի թիմին փայլուն հաղթանակի համար, եւ շնորհակալություն հայտնել այն փառահեղ պահերի համար, որ նրանք իրենց հաղթանակով պարգեւել են բոլորիս: Նա հատկապես հպարտությամբ ու զարմանքով է խոսել ծանրորդուհիների մասին, ովքեր իրենց ուղղակի փայլուն են դրսեւորել: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` անկախ Հայաստանում մենք նման հաղթանակ չենք ունեցել, եւ այն ոգեւորիչ օրինակ կարող է լինել շատերի համար: Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այս հաջողությունը համարել է նաեւ հանրապետության նախագահի կողմից սպորտի զարգացման նկատմամբ դրսեւորվող ուշադրության ու հոգածության արդյունք: Միաժամանակ նշվել է, որ հաղթանակի հետ մեկտեղ, դեռեւս շատ անելիքներ կան. առջեւում օլիմպիական խաղերն են, իսկ սեպտեմբեր ամսին կայանալու է աշխարհի առաջնությունը, որին եւս պետք է լրջորեն պատրաստվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում