Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի շուրջ 100 ինքնաթիռներ են մասնակցում Max Thunder զորավարժություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում սկսվել Է այդ երկրի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Max Thunder համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը:

«Վարժանքներին մասնակցում են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի եւ ԱՄՆ-ի յոթերորդ օդային բանակի շուրջ 100 ինքնաթիռներ՝ կործանիչներ, գրոհայիններ, ռմբակոծիչներ, փոխադրական ինքնաթիռներ, օդային հետախուզության ինքնաթիռներ»,- նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վարժանքների ընթացքում, որոնք կավարտվեն ապրիլի 28-ին, փորձարկվում են այն գործողությոնները, որոնք նախատեսված են ԿԺԴՀ-ի կողմից սադրանքների դեպքում, այդ թվում՝ ռմբանետումը բարձրճշգրիտ զինատեսակների օգտագործմամբ, ինչպես նաեւ հակառակորդի հակաօդային պաշտպանության հաղթահարումը, ընդգծվում Է փաստաթղթում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել Է, թե ամերիկացիները հիմքեր ունեն անհանգստանալու ԿԺԴՀ-ի հետ միջուկային պատերազմից: «Իրադրությունը շատ ու շատ խրթին Է»,- ընդգծել Է ԱՄՆ-ի նախագահը: «Դրանով պետք Է զբաղվեր նախագահ Օբաման: Դրանով պետք Է զբաղվեին նախորդ նախագահները, ընդհուպ մինչեւ Քլինթոնը, բայց բոլորն Էլ դա պարզապես հետաձգում Էին»,- նշել Է նա: Թրամփի կարծիքով՝ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ նախորդ պայմանավորվածությունները խիստ անշահավետ Էին ամերիկյան կողմի համար:

«Այժմ ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ ԿԺԴՀ-ի ղեկավարը միջուկային զենք ունի: Եվ մենք պետք Է ինչ-որ բան անենք: Հուսով եմ, որ նա խաղաղություն Է ուզում, մենք խաղաղություն ենք ցանկանում: Վերջին հաշվով ամեն ինչ դրանից Է կախված լինելու»,- հավելել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը