ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուներգչուհի Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Խոր վշտով տեղեկացա մեծանուն հայ երգչուհի« ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի մահվան մասին։ Գոհար Գասպարյանը մեծագույն ներդրում է կատարել Հայաստանում օպերային արվեստի կայացման գործում« դաստիարակել տաղանդավոր երգիչների մի քանի սերունդ։ Նրա ձայնը ճանաչում եւ սիրում էին ողջ աշխարհում« իսկ իրենով ճանաչում նաեւ Հայաստանը։ Ցավակցում եմ Գոհար Գասպարյանի բոլոր հարազատներին« բարեկամներին« երկրպագուներին։ Նրա անունը հավերժ կմնա հայ մշակույթի պատմության մեջե։