Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Առաջինատյանի դատարանների դատավորներ նշանակելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 23-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ Առաջին ատյանի դատարանների դատավորներ նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հրամանագրի համաձայն` Վազգեն Լալայանը նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների Առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Խաչատուր Բաղդասարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների Առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Հարություն Ենոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Արմեն Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: * * * Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մայիսի 29-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում