Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր 4/56. Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն առաջատարն է

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 4/56. Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»գիրքն այս շաբաթ երկրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ վեպն է, որտեղ նկարագրվում են մի հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»բարելավել է իր դիրքերը ևերրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Չորրորդ տեղումՍտեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և հինգերորդ տեղը զբաղեցրելՖյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»-ն ամփոփող ժողովածուն:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը՝ հայտնվելով վեցերորդ տեղում:Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։

Յոթերորդ տեղում այս շաբաթՋոն Գրինի «Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:

Էդգար Կոստանդյանի «Որբանոց»վեպը, որը բացառիկ է թե՛ իր առաջացրած հետաքրքրության, թե՛ վաճառքի ծավալներով բարելավել է իր դիրքերը և ութերորդն է: Այն վերահրատարակվել է մի քանի անգամ, վաճառվել արտերկրում, հրապարակվել համացանցում: Շատ շուտով գրքի հիման վրա նաև ֆիլմ կնկարահանվի։

Սպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունն այս շաբաթ իններորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրըյուրօրինակ վարքագիծ է դրսևորում: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է երիտասարդ և խոստումնալից գրողԷդգար Կոստանդյանի «Կուկու»վեպը: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է:Հեղինակը նշում է, որ այս վեպը տարբերվում է իր նախկին գործերից:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 98
2 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 36
3 +2

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 18
4 +2

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 16
5 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 15
6 -4

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 12
7 +1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 10
8 +2

Էդգար Կոստանդյան

«Որբանոց»

Վարդ Հրատ 10
9 -2

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 9
10 -1

Էդգար Կոստանդյան

«Կուկու»

Վարդ Հրատ 8

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Երևան

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը

Երևան

Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում