Միջազգային

Կոլումբիայում սելավային հոսքի հետևանքով զոհվել է ավելի քան 100 երեխա

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում սելավային հոսքի հետևանքով զոհվել է ավելի քան 100 երեխա

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Մոկոա քաղաքում նախորդ շաբաթ գրանցված սելավային հոսքի հետևանքով զոհվել է առնվազն 102 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Կոլումբիայի աղետների ռիսկի կառավարման ազգային գրասենյակը:

Գրասենյակի վերջին տվյալներով` ընդհանուր առմամբ զոհվել է 314 մարդ, վիրավորվել են 332-ը: Հարազատներին տրվել են 247-ի դիերը:

Իշխանությունները հայտարարել են 127 անհայտ կորածի մասին: Նրանց շարքում են երեք օտարերկրացի` Իսպանիայի, Գերմանիայի և Էկվադորի քաղաքացիներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում