Երևանյան բեսթսելեր 4/55. Էդգար Կոստանդյանի «Որբանոց» գիրքը վարկանիշային աղյուսակում է
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր»հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում էԷդգար Հարությունյանի«Չգտնված երիցուկներ»ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»գիրքն այս շաբաթ երրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ վեպն է, որտեղ նկարագրվում են մի հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Լուսանկարիչ ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին» բանաստեղծությունների ժողովածուն վերադարձել է մեր տասնյակ և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»հինգերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Վեցերորդ տեղում Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Սպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունն այս շաբաթ յոթերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրըյուրօրինակ վարքագիծ է դրսևորում: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Իր դիրքերը զիջել է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը և հայտնվել ութերորդ տեղում: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:
Իններորդ հորիզոնականում երիտասարդ և խոստումնալից գրողԷդգար Կոստանդյանի «Կուկու»վեպն է: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է:Հեղինակը նշում է, որ այս վեպը տարբերվում է իր նախկին գործերից:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է նոր գիրք՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպը, որը բացառիկ է թե՛ իր առաջացրած հետաքրքրության, թե՛ վաճառքի ծավալներով: Այն վերահրատարակվել է մի քանի անգամ, վաճառվել արտերկրում, հրապարակվել համացանցում: Շատ շուտով գրքի հիման վրա նաև ֆիլմ կնկարահանվի։
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 102 |
| 2 | +1 | ![]() |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 35 |
| 3 | +2 | ![]() |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 30 |
| 4 | * | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 20 |
| 5 | +1 | ![]() |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» |
DirectMEDIA | 17 |
| 6 | -4 | ![]() |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 16 |
| 7 | -3 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 12 |
| 8 | -1 | ![]() |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ | 10 |
| 9 | -1 | ![]() |
Էդգար Կոստանդյան «Կուկու» |
Վարդ Հրատ | 8 |
| 10 | Նոր | ![]() |
Էդգար Կոստանդյան «Որբանոց» |
Վարդ Հրատ | 8 |









