Հայաստանը մտադիր է ստեղծել ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ազգային օպերատոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռադիոակտիվ թափոնների խնդիրը աշխարհում ամենաակտուալ հիմնահարցերից մեկն է: Այդ թափոնները կարող են մեծ վտանգ ներկայացնել թե մարդկության, թե շրջակա միջավայրի համար: Ուստի տարբեր պետություններում գործում են ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վնասազերծման և տեղափոխման հատուկ կառույցներ: Հայաստանի Հանրապետությունում այդպիսի կառույցներից է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն առընթեր «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ընկերությունը: «Արմենպրես»-ը զրուցեց «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միքայել Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ գործունեություն է ծավալել ընկերությունն ու ինչ նորամուծություններ են սպասվում:

- Պարոն Սարգսյան, 2016 թվականի ընթացքում ընկերությունը ի՞նչ աշխատանքներ է կատարել: Որո՞նք եք ամենամեծ ձեռքբերումները:

-Նախորդ տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. հանրապետության հիմնարկ ձեռնարկություններում, բժշկական հաստատություններում օգտագործվող ռադիոակտիվ աղբյուրները, որոնք ենթակա չեն հետագա շահագործման համար, ինչպես նաև հայտնաբերված այլ չտնօրինվող ռադիոակտիվ աղբյուրները, թափոնները տեղափոխվել և պահվել են ընկերության պահեստարաններում: Ընկերությունը ունի մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես, ընկերության վերջին ձեռքբերումներից է ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրման կազմակերպումը:

-Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են ընկերությունում կիրառվում:

-ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ռադիոակտիվ անվտանգության գրասենյակի աջակցությամբ և Հյուսիս-Արևմտյան խաղաղօվկիանոսյան ազգային լաբորատորիայի իրականացմամբ կատարվել են Ընկերության ֆիզիկական պաշտպանության համակարգի արդիականացման աշխատանքները: Տեղադրվել են ժամանակակից ջերմային տեսահսկող սարքեր, ինչպես նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությամբ ընկերությանը տրամադրվել է ռադիոակտիվ թափոնների տեղափոխման համար նախատեսված հատուկ ավտոմեքենա:

-Ապագայում ընկերությունում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-ՀՀ կառավարության հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգմամբ մշակում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը, որով նախատեսվում է ՌԹՎ ՓԲԸ-ի հիման վրա ստեղծել ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ազգային օպերատոր:

-Արդյոք ընկերությունը համագործակցո՞ւմ է միջազգային կառույցների հետ: Ընկերությունը օգտագործում է թափոնների վնասազերծման արտասահմանյան փորձը:

-Ընկերությունը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, որոնք են ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ-ի), ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը, Հյուսիս-Արևմտյան խաղաղօվկիանոսյան ազգային լաբորատորիայի հետ և այլն:

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով