Հասարակական

ՊՆ-ն պարզաբանում է տարածել զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով զինվորականների քվեարկությունների վերաբերյալ ահազանգերը, հորդորել է զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրների դեպքում զանգահարել ՊՆ «Թեժ գծի» 1-28 հեռախոսահամարին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՊՆ հայտարարությունը:

«ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ:

Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»:

ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար իրականացվում են զորամասերի մշտական տեղակայման վայրերից զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու աշխատանքներ:

Թիվ 14/20 ընտրական տեղամասում նշված դաշինքի ներկայացուցչի արձանագրած «միջադեպը» կապված է եղել ընտրողների ցուցակում քվեարկությանը մասնակցող զինծառայողներից մեկի անվան դիմաց արդեն կատարված գրառման հետ: Նշված դաշինքի ներկայացուցչի կասկածն է հարուցել նաև տվյալ զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի` զինվորական գրքույկի ճշտությունը: Ընտրական տեղամասի հանձնաժողովի և ժամկետային զինծառայողներին ուղեկցող սպայի կողմից կատարվել է ճշտում, և զինծառայողին թույլատրվել է մասնակցել քվեարկությանը:

Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարին»:

Հայերեն

Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր

Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

«Կամուրջ» հանրային սննդի կետը շարունակում է աշխատել սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով. ՍԱՏՄ-ի հայտարարությունը

Երևանյան փողոցները հորդառատ տեղումներից հետո

Իսրայելը մարդկանց կոչ է արել տարհանվել Եմենի գլխավոր օդանավակայանի շրջակա տարածքից

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձինք պատրաստում են մարզասարքեր այլ քրեակատարողական հիմնարկների համար

Ինչպես վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ

Մայիսի 7-ի միջոցառումների անոնս

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում իրականացվել են արդիականացման աշխատանքներ