Որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակման անսարքությունները ԿԸՀ քարտուղարը պատճառաբանում է կապի խափանմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի վստահեցմամբ` որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակման չապահովումը կապված է կապի խափանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արմեն Սմբատյանը նշեց, որ ԿԸՀ-ն դեռ երեկ էր պարզել, որ բոլոր 1500 ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ, և դրանց 95 տոկոսում ուղիղ հեռարձակումն ապահովված էր:

«Ես անձամբ ստուգել եմ դրանց սարքինությունը: Երևանում օպտիկական կապի միջոցով է տեղի ունենում ուղիղ հեռարձակումը և ավելի որակյալ է: Կան վայրեր, որտեղ ռադիոկապի միջոցով է դա արվում, և կարող են լինել խափանումներ, քանի որ այդ կապը հուսալիություն չունի: Կայքը, որտեղ կարելի է հետևել ուղիղ հեռարձակմանը, սկզբից այնպիսի մուտք էր ունեցել, որ այնտեղ էլ էին խնդիրներ առաջացել: Կարծում եմ, բնական է, քանի որ այսպիսի աննախադեպ ուղիղ նկարահանում Հայաստանում դեռ չի եղել»,- ասաց Սմբատյանը` վստահեցնելով, որ կապի խափանումները ԿԸՀ-ի հետ որևէ կապ չունեն, քանի որ իրենք միայն աջակցում են այն ընկերությանը, որն իրականացնում է ուղիղ հեռարձակման գործընթացը: Նրա խոսքով` ընկերությունը մրցույթի շնորհիվ շահել է կոմերցիոն ծրագիրը, և նրանց համար ևս կարևոր է այդպիսի լարվածության տակից պատվով դուրս գալը, քանի որ նրանց համար կարևոր է կազմակերպության եկամուտն ու հեղինակությունը:

ԿԸՀ հանձնաժողովի քարտուղարի վստահեցմամբ` քաղաքական որևէ բան այստեղ փնտրել հնարավոր չէ. այն զուտ տեխնիկական է:

«Բոլոր ռիսկերը հնարավոր չէ նախօրոք հաշվարկել: Հեռարձակումն ապահովող ընկերության հետ անընդհատ կապի մեջ ենք և փորձում ենք օգնել նրանց, հուշում ենք կահավորել ընտրատարածքները, որպեսզի ամեն ինչ տեսանելի լինի»,- ասաց նա:

Սմբատյանի խոսքով՝ հատուկենտ տեղամասերում են կապի խափանումներ տեղի ունեցել, որոնք կարող են լինել նաև հոսանքի, ռադիոկապի խափանման պատճառներով:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները