Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀԿԳ նախարար Լ.Մկրտչյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի առաջին անգամ կիրառվելիք միասնական քննական համակարգի հետ կապված հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահը կարեւորել է աննախադեպ մեծ ծավալով այս գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը եւ նշել, որ միասնական համակարգով քննության առաջին փորձի հաջողությունից է կախված կրթության ոլորտում բազմաթիվ արատավոր երեւույթների կանխումը: Խոսվել է նաեւ բոլոնյան գործընթացի շրջանակում իրականացվող բուհական բարեփոխումներին առնչվող խնդիրների մասին: Նախարարը Ռոբերտ Քոչարյանին տեղեկացրել է եվրոպական տարածաշրջանի երկրների կրթության նախարարների` օրերս Լոնդոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում