Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի
1 րոպեի ընթերցում
![Կոնգոյում զինյալ անձինք գլխատել են 40 ոստիկանի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/03/884117.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մի խումբ զինված անձինք հարձակվել են տեղի ոստիկանության վրա` գլխատելով 40 ոստիկանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակումն իրականացրել է «Կամուինա Նսալու» խմբավորումը: Խմբավորման անդամները առևանգել են ոստիկանական զենքերն ու ավտոմեքենաները: