Քաղաքագետը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում նախընտրական քարոզարշավի ենթատեքստ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերի քննարկումները արցախյան հարցի շուրջ էմոցիոնալ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` տվյալ պարագայում, Լևոն Տեր-Պետրոսյանի հավասարակշռված մոտեցումը այս հարցի շուրջ բավականին ընկալելի է մարդկանց որոշ զանգվածի համար: Մյուս կողմից, քաղաքագետը մոտակա ժամանակները չի տեսնում որևէ լուրջ շարժառիթ արցախյան հակամարտության լուծման գործընթացում: «Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նախընտրական քարոզարշավի ենթատեքստ ունի: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս հարցի շուտափույթ լուծում, հոգնել են պատերազմից, խաղաղություն են ցանկանում: Այս ռազմավարությունը միգուցե կարող է աշխատել՝ խորհրդարան մտնելու համար»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով` հետաքրքիր է համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին և ներկա դիրքորոշումները: «Ներկայումս նա չի քննադատում իշխանությանը: Ինչու, որովհետև այն ժամանակ այլ խնդիր էր լուծում, այն է` իշխանափոխություն: Իսկ այժմ այդ խնդիրը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը իր առջև չի դնում»,- ասաց Իսկանդարյանը:

Մարտի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդմանը հարցազրույց է տվել, որի ընթացքում ներկայացրել է իր տեսակետները արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին