ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ումԱվստրիայի նորանշանակ Մարիուս Կալլիգարիսը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուս Կալլիգարիսը (նստավայրը` Վիեննա): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մարիուս Կալլիգարիսին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, իսկ դեսպանը շնորհավորել է նախագահին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Քննարկվել են հայ-ավստրիական քաղաքական երկխոսության եւ տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ Հայաստանի` Եվրամիության հետ համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման մասին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրամիության հետ համագործակցության շրջանակում արդյունավետ բարեփոխումների իրականացումը: Դեսպանն ասել է, որ Ավստրիան պատրաստ է այդ գործում աջակցել Հայաստանին եւ փոխանցել կոնկրետ ուղղություններով իր կուտակած փորձն ու առաջավոր մեթոդները: