Միջազգային

Հրդեհ Է բռնկել Եվրոպայի հնագույն մզկիթներից մեկում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Է բռնկել Եվրոպայի հնագույն մզկիթներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհ Է տեղի ունեցել Հունաստանի Դիդիմոտիկա քաղաքում գտնվող սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթում, որը նաեւ հայտնի Է որպես Բայազիդի մզկիթ: Տեսանյութը հրապարակել Է Ruptly-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կրակի մարմանը մասնակցել են 54 հրշեջներ, գործի Է դրվել 23 միավոր հատուկ տեխնիկա: Բռնկման պատճառները ճշտվում են. կանխամտածված հրկիզման տարբերակը չի դիտարկվում:

Սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթը ամենահինն Է մայրցամաքային Եվրոպայում. այն կառուցվել Է 15-րդ դարում: 1946 թվականից ի վեր շենքը ներառված Է ճարտարապետական հուշարձանների ռեեստրում եւ գտնվում Է պետության պահպանության ներքո:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում