Միջազգային

Ֆիյոնը հիշեցրել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին եւ Ղրիմը համեմատել է Կոսովոյի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆիյոնը հիշեցրել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին եւ Ղրիմը համեմատել է Կոսովոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ կապված իրադրությունը քննարկելիս անհրաժեշտ Է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ այն մասին, թե իր ժամանակին ինչպես Է լուծվել Կոսովոյի անկախության հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը:

«ՉԷ որ մենք նույնպես փոխեցինք սահմանները: Օրինակ՝ նման բան տեղի ունեցավ Կոսովոյի հետ: Գոյություն ունի հիմնարար սկզբունք, ըստ որի ժողովուրդներն ունեն իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունք: Եվ լինում են սահմաններ, որոնք ժամանակին որոշվել են անթույլատրելի կերպով»,- ասել Է նա մարտի 20-ին կայացած հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնց մասնակցել են պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդները:

Չնայած պետական միջոցների վատնման մեղադրանքներին, Ֆիյոնը մնում Է Ֆրանսիայում նախագահական ընտրարշավի առաջատարներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում