6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր»հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորումէԷդգար Հարությունյանի«Չգտնված երիցուկներ» ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»ստեղծագործությունը չի զիջում իր դիրքերը և կրկիներկրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են մի հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Ինչպես անցած, այնպես էլ այս շաբաթ երրորդ հորիզոնականումԷդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն է:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և չորրորդ հորիզոնականում է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և հինգերորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքն այս անգամ վեցերորդն է: Գրքում զետեղված են գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և յոթերորդ հորիզոնականը զբաղեցրել երիտասարդ և խոստումնալից գրողԷդգար Կոստանդյանի «Կուկու»վեպը: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է:Հեղինակը նշում է, որ այս վեպը տարբերվում է իր նախկին գործերից:
Ութերորդ տեղումՋոն Գրինի «Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:
Իր դիրքերը զիջել և իններորդ հորիզոնականն է զբաղեցրելՍպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրըյուրօրինակ վարքագիծ է դրսևորում: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ամենավաճառվածների ցանկը կրկին եզրափակում էՖյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 150 | |
| 2 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 70 | |
| 3 | 0 |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 60 | |
| 4 | +1 |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» |
DirectMEDIA | 40 | |
| 5 | +1 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 34 | |
| 6 | -2 |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 30 | |
| 7 | * |
Էդգար Կոստանդյան «Կուկու» |
Վարդ Հրատ | 20 | |
| 8 | +1 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ | 19 | |
| 9 | -1 |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 13 | |
| 10 | Նոր |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 8 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: