Հասարակական

Դատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՔԿ

1 րոպեի ընթերցում

Դատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 2015 թվականի մարտի 15-ին ժամը 15.35-ին ահազանգել է «Ելք» դաշինքի համապետական ցուցակով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնացու գրանցված Ալեն Սիմոնյանը և հայտնել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում ինքը հարձակման է ենթարկվել: Ահազանգը փոխանցվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և գրանցվել պատահարների վերաբերյալ ոստիկանության մարմնում ստացված տեղեկությունների գրանցման-հաշվառման թիվ 2 մատյանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի ցուցումով ահազանգը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում