Սպորտ

Հայաստանի կարատեի առաջնությանը կմասնակցեն մոտ 100 մարզիկ

1 րոպեի ընթերցում

 Հայաստանի կարատեի առաջնությանը կմասնակցեն մոտ 100 մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան մարտի 19-ին Երևանի խուլ-համրերի մարզադահլիճում կանցկացնի Հայաստանի կարատեի մեծահասակների, երիտասարդների 29-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջնությանը մասնակցելու են մոտ 100 մարզիկ ՀՀ բոլոր մարզերից և Արցախից: Առաջնության անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան, իսկ առաջնության մրցավարությունը՝ ՀԿԱՖ-ի մրցավարական խորհրդի կողմից նշանակված մրցավարական կազմը, WKF-ի (Աշխարհի կարատեի ֆեդերացիա) մրցավարական օրենքներով: Առաջնության արդյունքում լավ հանդես եկած մարզիկները կընդգրկվեն մեծահասակների ազգային հավաքականի կազմում` մասնակցելու 2017 թ. մայիսի 4-7-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք մեծահասակների Եվրոպայի (EKF) 52-րդ առաջնությանը: Մեծահասակների, երիտասարդների կարատեի Հայաստանի 29-րդ առաջնությունը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում