Միջազգային

Արեւմտյան քաղաքակրթությանը մուսուլմանների ինտեգրումը շատ դժվար կլինի. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Արեւմտյան քաղաքակրթությանը մուսուլմանների ինտեգրումը շատ դժվար կլինի. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան քաղաքակրթությանը մուսուլմանների ինտեգրումը շատ բարդ կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդավարը նախագահին հարցրել Է, թե հնարավոր Է արդյոք մուսուլմաններին հաջողությամբ ինտեգրել արեւմտյան քաղաքակրթությանը: «Դա բնավ դյուրին չի լինի: Մուսուլմանների միաձուլումը շատ ու շատ դժվարին գործընթաց կլինի»,- ասել Է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «շատ մուսուլմաններ սիրում են այս երկիրը»:

Միեւնույն ժամանակ պետության ղեկավարն առաջարկել Է «տեսնել, թե ինչ Է տեղի ունենում Գերմանիայում, Շվեդիայում, Բրյուսելում եւ բազմաթիվ այլ վայրերում»: Նրա խոսքով «դա շատ դժվարին գործընթաց Է»:

«Մենք մտադիր ենք շատ լրջորեն աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում