Թուրք հաքերները գրառում են կատարել Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության արդյունքում թուրք հաքերները հարձակում են իրականացրել տարբեր կազմակերպությունների թվիթերյան հաշիվների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ հարձակման ենթարկված էջերից են Միացյալ Նահանգների ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի, իրավապաշտպան Amnesty International կազմակերպության, Անգլիայի առողջապահության նախարարության, գերմանական Die Welt պարբերականի, BBC-ի Հյուսիսային Ամերիկայի ծառայության, Forbes-ի, Reuters-ի ճապոնական ծառայության, Russia Today-ի իսպանական ծառայության, ԱՄՆ Դյուքի համալսարանի, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջերը:

Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում հաքերները թողել էին հետևյալ գրառումը. «Նացիստական Գերմանիա, Նացիստական Նիդերլանդներ. սա ձեզ փոքր օսմանյան ապտակ: Կհանդիպենք ապրիլի 16-ին»: Բացի այդ, գրառման մեջ հաքերները կիսվել էին Դավոսում Էրդողանի ելույթի ձայնագրությամբ:

Ավելի ուշ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը, ջնջելով թուրք հաքերների գրառումը, նշել էր. «Մենք անմիջապես ջնջել ենք թվիթը, որը դրսից իրականացված հաքերային հարձակման հետևանք էր»:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին