Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 5 միլիոն դոլարի առք և վաճառք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ​Արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 6-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 61 մլն 924 հազար 159 դոլար 485.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 70 մլն 498 հազար 633 ԱՄՆ դոլար 487.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ»–ում նշված ժամանակահատվածում իրականացվելէ800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 360 հազար 952եվրո511,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8 մլն 828 հազար 60 եվրո515,94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 710 մլն 511 հազար ՌԴ ռուբլի 8,26դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 394 մլն 787 հազար 876 ՌԴ ռուբլի 8,36դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել::

Փետրվարի27-իցմարտի 05-նընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամովտեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է43.7մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝88.2մլն ԱՄՆ դոլար:

Հայերեն English Русский