Life

Ավստրալիայում աղի լիճը վարդագույն Է դարձել եղանակային փոփոխությունների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում աղի լիճը վարդագույն Է դարձել եղանակային փոփոխությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուռն քաղաքում աղի լճի ջուրը վարդագույն երանգ Է ստացել արեւի լույսի, բարձր ջերմաստիճանների եւ տեղումների ցածր մակարդակի ազդեցության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուեսթգեյթ բնայգու վարչությունը:

Ինչպես նշում են մասնագետները, լճի հատակին աճող ջրիմուռներն այդպիսի եղանակային պայմաններում կարմիր պիգմենտներ են արտադրում:

Պարբերաբար համանման ֆենոմեն Է դիտվում Իսպանիայի, Կանադայի եւ Սենեգալի տարածքի մի քանի լճերում:

Վիկտորիայի բնայգիների աշխատակից Մարկ Նորմանի խոսքով՝ գույնն առաջացրել Է Dunalliela անվանմամբ անվնաս միաբջիջ ջրիմուռը:

«Այն (ջրիմուռը) լիովին բնական նյութ Է: Շատերը մեզ ասում են, թե դա արդյունաբերական վթարի կամ Էլ վարդագույն ներկի տեսք ունի»,- ասում Է Նորմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում