Միջազգային

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները պահպանողականներից հետ մնալը կրճատել են մինչեւ 1 տոկոս

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները պահպանողականներից հետ մնալը կրճատել են մինչեւ 1 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միություն/ Քրիստոնեասոցիալական միություն կուսակցական դաշինքից հետ մնալը կրճատել են մինչեւ 1 տոկոս, ինչի մասին վկայում են նոր հարցման տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման արդյունքների համաձայն, որը Forsa սոցիոլոգիական ինստիտուտն անցկացրել Է Stern հրատարակության եւ RTL հեռուստաալիքի համար, ԳՍԴԿ-ին ցուցաբերվող աջակցությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել Է մեկ կետով՝ մինչեւ 32 տոկոս, ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշը մնացել Է 33 տոկոսի նշագծին: Այս շաբաթ իր դիրքերը զիջում Է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը, որի աջակցման մակարդակը նվազել Է 1 տոկոսով՝ մինչեւ 8 տոկոս: Հարցվածները նույնքան ձայներ Էլ կտային «Կանաչների» օգտին: Փոքր-ինչ պակաս՝ 7 տոկոս, աջակցություն են վայելում «Ձախերը»:

Իր հերթին, Անգելա Մերկելը երկրի բնակիչների շրջանում իր ժողովրդականությամբ 2 տոկոսով գերազանցում Է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար, ԳՍԴԿ-ից կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցին: Ուղղակի ընտրություններում Մերկելի օգտին իրենց ձայնը կտային հարցվածների 38 տոկոսը, իսկ Շուլցի օգտին 36 տոկոսը: Ինչպես ճշտում Է Reuters-ը, հարցմանը մասնակցել Է 2,5 հազար մարդ, վիճակագրական անճշտությունը կազմում Է 2,5 տոկոս:Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում