ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթելու «սպառնալիք» գոյություն ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպառնալիք գոյություն ունի»,- ասել Է Օլանդը պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք նախագահի ընտրություններում Լե Պենի «հաղթելու հավանականություն»:
Օլանդը հավելել Է, որ «ծայրահեղ աջերը դեռ երբեք այսքան բարձր դիրքի չԷին հասել վերջին 30 տարվա ընթացքում, բայց Ֆրանսիան չի զիջի»: Նրա խոսքով՝ ընտրություններում դրվելու Է ոչ միայն «Ֆրանսիայի ճակատագրի» հարցը, այլեւ «եվրոպական կառույցի» ապագան:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: Ընտրարշավի ընթացքում առայժմ առաջատարի դիրքը պահպանում են Մարին Լե Պենը եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: