Երևանյան բեսթսելեր 4/50. «Աստղերն են մեղավոր» և «Մեծն Գեթսբին» կրկին ամենավաճառվածների ցանկում են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր»հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ նորից գլխավորումէԷդգար Հարությունյանինոր գիրքը:«Չգտնված երիցուկներ»-ը հեղինակի երկրորդ գիրքն է, որը մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը մեկ հորիզոնականով չի զիջել իր դիրքերը և այս շաբաթ կրկին երկրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»ստեղծագործությունը (խմբագիր՝ Հովհաննես Այվազյան) բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են մի հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Չորրորդ հորիզոնականումՍպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրըյուրօրինակ վարքագիծ է դրսևորում: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքը մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հինգերորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը, խմբագիրը՝ Հովհաննես Այվազյանը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և վեցերորդ տեղը զբաղեցրելՋոն Գրինի «Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:

ՌեյԲրեդբըրիի«Ֆարենհայթ451»-ըկրկին վարկանիշային աղյուսակում է և յոթերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Բրազիլացի գրողՊաուլուԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»ութերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

Երիտասարդ և խոստումնալից գրողԷդգար Կոստանդյանի «Կուկու»վեպը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և իններորդն է: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է համաշխարհային գրականության դասականՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»ստեղծագործությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 181
2 0

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 75
3 +2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 43
4 +2

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 43
5 +3

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 43
6 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ պրինտ 13
7 +2

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 12
8 -1

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 11
9 +1

Էդգար Կոստանդյան

«Կուկու»

Վարդ Հրատ 10
10 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 8

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում