1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բժիշկները նշել են կաթնամթերքի օգտագործման լավագույն եղանակը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված Է The Journal of Nutrition-ում, դրա մասին համառոտ հայտնել Է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեղինակների կարծիքով՝ հասուն տարիքում կաթի, յոգուրտի եւ պանրի օգտագործումը հանգեցնում Է ողնաշարի եւ ազդրերի ոսկրային հյուսվածքի միներալ խտության կորստի նվազեցման: Այս եզրակացություններն արդարացի են, եթե մարդիկ կաթնամթերքի հետ միասին նաեւ ընդունում են D խմբի վիտամիններով հավելումներ:
Բժիշկները բացահայտել են, որ կենսաբանորեն ակտիվ այդ նյութերը խթանում են կալցիումի յուրացումը, որը պարունակվում Է կաթի եւ դրա հիմքի վրա պատրաստված մթերքների մեջ, որը ոսկրային հյուսվածքի գլխավոր կառուցվածքային բաղադրիչներից մեկն Է:
Մասնագետներն այն կարծիքին են, որ D վիտամիների եւ կաթնամթերքի օգտագործման զուգորդումը կարող Է թույլ տալ բարելավել 50-ից բարձր տարիքի ավելի քան տասը միլիոն ամերիկացիների կյանքի որակը: Այս մարդկանց մոտ ախտորոշվել Է օստեոպորոզ՝ հիվանդությունը, որը բնութագրվում Է ոսկրային հյուսվածքի ցածր զանգվածով եւ դրա շարունակական վատթարացմամբ: