ԱԺ առաջիկա ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 877 ընտրող

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցողների ցուցակում կա 877 ընտրող: Այս մասին փետրվարի 25-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ընդունվել է Ազգային ժողովի ընտրություններին դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամների էլեկտրոնային քվեարկության կարգը: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կարող են մասնակցել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մուկուչյանը:

Միաժամանակ, քվեարկությանը կարող են մասնակցել օտարերկրյա պետություններում երկարատև գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաեւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն ընտրելու իրավունք:

Էլեկտրոնային քվեարկությամբ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակը ԿԸՀ են ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն: ԱԳՆ-ի ներկայացրած ցուցակում ներառված է 268 ընտրող, իսկ ՊՆ-ի ներկայացրած ցուցակում՝ 609 ընտրող. նրանց ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում:

Այդ ընտրողներին կառաքվեն ծրարներ, որտեղ տեղադրված է քվեարկության կարգի ուղեցույց և ծածկաշերտ ունեցող թվային կոդ, որը թույլ կտա նրան մուտք գործել համակարգ և մասնակցել ընտրություններին:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը