Քաղաքականություն

Հայաստանը եւ ԵՄ-ն շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել. Տիգրան Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը եւ ԵՄ-ն շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող Է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,-ասել Է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը միշտ Էլ այն Է եղել, որ մենք պետք Է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք Է հակադրենք այս երկու վեկտորները»,-նշել Է նա:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը եւ ԵՄ-ն հարկադրված Էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել Էր Բրյուսելի կողմից: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,-պարզաբանել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում