ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են քրեական հետապնդումներ Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում անցկացված Սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Սորայա Փոստը։
«Սա ընդհանրապես չի նպաստում որեւէ բանի: Կայացած երկրները այսպես չեն վարվում: Մենք միանշանակ հանգամանալի քննարկում կունենանք Եվրախորհդարանում այն մասին, թե ինչպես այս ամենին ընթացք տանք: Սա այսպես չի մնա»,-շեշտեց ԵԽ պատգամավորը:
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Յարոմիր Շտետինայի (Չեխիա) և Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) նկատմամբ: Նրանք Արցախ էին ժամանել՝ որպես միջազգային դիտորդներ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար:
Սյուզի Մուրադյան