Քաղաքականություն

Կովկասում կայունության ապահովման առանցքային բաղադրիչը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումն է. ՀԱՊԿ-ի շտաբ

1 րոպեի ընթերցում

Կովկասում կայունության ապահովման առանցքային բաղադրիչը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումն է. ՀԱՊԿ-ի շտաբ

Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, շարունակվում է դրա կարգավորման գործընթացը․ կայունության ապահովման առանցքային բաղադրիչներն են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպրության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

«Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու Արևմուտքի փորձերը»,-ասել է Անդրեյ Սերդյուկովը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում