Երևանում կայացավ «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» խորագրով համաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կարևորում է շահակիցների երկխոսությունը և փորձի փոխանակումը, գիտակցում գնահատման դերը որակի ապահովման գործընթացներում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը։

Հայաստանի Հանրապետությունը միակն է տարածաշրջանում, որ միացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ասաց, որ կրթության ոլորտում ցանկացած այսպիսի ձեռքբերում հնարավոր է դառնում տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ։

«Սա շուրջ 15 տարվա գիտակցված քաղաքականության արդյունք է, երբ մենք ՀՀ-ում սկսեցինք ձևավորել եվրոպական չափանիշներին համարժեք հավատարմագրման գործընթաց»,- ընդգծեց նախարարը։

«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին։ Համաժողովը տեղի կունենա փետրվարի 23-24-ը։

ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանն ասաց, որ համաժողովը հատկապես կարևոր է մոտ ապագայում Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար։

«Վստահ եմ, որ այս երկու օրերին կբարձրացվեն կարևոր հարցադրումներ, որոնց կտրվեն տրամաբանական պատասխաններ։ Կցանկանամ առաջ քաշել երեք մարտահրավեր, որոնք լուծելու դեպքում ՀՀ-ում մի քանի քայլով առաջ կգնա բարձրագույն կրթական համակարգը։ Առաջինն այն է, որ պետք է կրթական բարեփոխումներ իրականացնել։ Երկրորդն էլ կառավարման բարեփոխումներն են մեր համալսարաններում և, վերջապես, երրորդը՝ տաղանդների ռեսուրսների արդյունավետ ձևով օգտագործումը»,- նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ այս կետերը այն ծաղկաքաղն են, որոնք այժմեական են և կարևոր մեր երկրի բուհական համակարգի զարգացման համար։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կլաստերային աուդիտի գործընթացը, նպատակները, չափանիշները և ոլորտները։

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը հստակեցրեց կլաստերային աուդիտ հասկացությունը, որն իրենից ներկայացնում է խմբերով հավատարմագրում։ Սա արվում է այն ուսանողների համար, ովքեր չեն կողմնորոշվում, թե ինչ բուհ ընտրել, քանի որ ՀՀ-ում չկա այդպիսի բաց հարթակ՝ հասկանալու համար այդ ամենը։

«Հայտարարվելու է մի ժամանակաշրջան՝ վեց ամիս տևողությամբ, որի ընթացքում բոլոր տնտեսագիտական մասնագիտացումները կանցնեն հավատարմագրում։ Համարյա նույն խումբը իր անդամներով և նախագահով կգնահատվի, և վերջում կունենանք վերլուծություն, որպեսզի դաշտն ավելի թափանցիկ դարձնենք։ Մենք ուզում ենք առաջնահերթ գնալ այն մասնագիտությունների գծով, որոնք ուսանողների ավելի մեծ ծածկույթ ունեն»,- ասաց Թոփչյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Հայերեն

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին