ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ը, NBC-ն ու The New York Times-ը ժողովրդի թշնամի է անվանել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN , NBC , The New York Times պարբերականները ժողովրդի թշնամի է անվանել: Թրամփն այս մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «ԶԼՄ-ները, որոնք տարածել են կեղծ լուրեր` The New York Times, NBC, ABC, CBS, CNN, ոչ թե իմ, այլ Ամերիկայի ժողովրդի թշնամիներն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրել է նա:

Դոնալդ Թրամփը բազմիցս մեղադրել է ամերիկյան լրատվամիջոցներին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:

Հայերեն English Русский