Մշակույթ

Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ջազային կատարումներ հնչեցին

2 րոպեի ընթերցում

Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ջազային կատարումներ հնչեցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնի շրջանակում փետրվարի 10-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ջազ երաժշտություն էր հնչում: Գեղեցիկ համերգային ծրագրի հյուրը Bridge band-ն էր: «Միջոցառմանը երիտասարդներին աղի բլիթներ ենք բաժանում, օտարերկրացիներին ծանոթացնում Սուրբ Սարգսի տոնին և լավ տրամադրություն ստեղծում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց համերգի կազմակերպիչ Լուսինե Կարապետյանը:

Bridge band-ի մենակատար Արգինա Հարությունյանն ասաց, որ հաճույքով են համաձայնվել մասնակցել այս նախագծին: «Համաշխարհային ճանաչում ունեցող հիթերի քավր տարբերակներն ենք երգելու: Հնչելու են սիրային թեմաներով կատարումներ»,-ասաց երգչուհին և սիրահար զույգերին կոչ արեց գնահատել այն զգացմունքը, որն առաջացել է իրենց սրտում:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնի ընթացքում փետրվարի 10-ին և 11-ին Հանրապետության ստեղծագործական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի 6 բացօթյա հարթակներում: Հյուսիսային պողոտայում, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ` Ա. Իսահակյանի արձանի հարակից այգում, Խաչքարերի պուրակում` Գ. Նժդեհի արձանի հարակից տարածքում և Ազատության հրապարակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում