Մշակույթ

90 հազար այցելու մեկ տարում. Մատենադարան այցելած զբոսաշրջիկների աշխարհագրությունն ընդլայնվում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական Մատենադարան ինստիտուտ 2016 թվականին այցելել է 89 հազար մարդ: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, այցելուների այս ցուցանիշը 3 հազարով գերազանցել է 2015 թվականի տվյալները: Այցելուներն ամենատարբեր երկրներից են, աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է: Հայաստան եկած բազմաթիվ զբոսաշրջիկներ անպայման ձգտում են լինել Մատենադարանում, ծանոթանալ այնտեղ ցուցադրված ձեռագրային գանձերին: Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ մեծ թվով այցելուներ են գալիս Իսպանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, այցելուներ կան նաև Իրանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բալկանյան երկրներից, Գերմանիայից, Չինաստանից և այլն:

«Ընդգծեմ, որ տարեցտարի Մատենադարան այցելությունների թիվն ավելանում է: Զբոսաշրջիկները գալիս ես, թե զբոսաշրջային կազմակերպությունների նախաձեռնությամբ, թե առանձին»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանում աշխատում են զբոսավարներ, որոնք մասնագիտացված են 6-7 օտար լեզվի գծով: Այժմ նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որ այլ լեզուների տիրապետող գիտնականները ևս ժամանակ առ ժամանակ աշխատեն զբոսաշրջիկների հետ:

«Մենք այդ ծրագիրն ինչ-որ չափով իրականացրել ենք: Երբ Իրանի փոխնախագահն էր եկել, մեր աշխատակցուհին, ով տիրապետում է պարսկերենին, հենց այդ լեզվով էլ բացատրեց: Ներկայում այդ ծրագիրը ցանկանում ենք ավելի կազմակերպված հիմքերի վրա դնել: Այն գիտաշխատողները, ովքեր տիրապետում են, ասենք, լեհերենին հունգարերենին, կարող են այդ երկրներից եկած խմբերի հետ աշխատել հենց իրենց լեզվով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Մատենադարանը ծրագրում է հատել այցելուների՝ խորհրդանշական 100 հազար ցուցանիշը:

Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ Մատենադարանն ակտիվ աշխատանք է իրականացնում ցուցադրությունների կազմակերպման ուղղությամբ: Այդ տեսանկյունից նոր մասնաշենքի առկայությունը լայն հնարավորություններ է տալիս: Նախկին 1-2 ցուցասրահի փոխարեն այժմ կա 10-ից ավելի ցուցասրահ:

«Բազմաթիվ նոր ցուցադրություններ եղան վերջին մի քանի տարիներին, օրինակ Նոր ջուղայի ձեռագրերին, արաբատառ ձեռագրերին, պարսկական ձեռագրերին նվիրված ցուցադրություններ: Մեծ ցուցադրություն ունենցանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի ևս նոր ցուցադրություններ ենք նախատեսում, մասնավորապես, Ղրիմի հայկական մանրանկարչությանը նվիրած: Դրանից բացի, նախատեսել ենք հայ-լեհական ցուցադրություն: Այս տարի լրանում է այն հայտնի հրամանագրի 650-ամյակը, որը ստորագրել է Լեհաստանի թագավոր Կազիմիրը: Այդ հրամանագիրը, կարծես,Լեհաստանում հայ համայնքի ծննդյան վկայականը լիներ: Ահա կլինի այդ իրադարձությանը նվիրված ցուցադրություն, գրքի հրատարակություն»,-ասաց Վահան Տեր Ղևոնդյանը: Նա նկատեց, որ ժամանակին Լվովը մտնում էր Լեհաստանի կազմի մեջ, և այդ ընթացքում Լվովը հայկական տպագրության հնատիպ կենտրոններից մեկն էր: Հայ-լեհական ցուցահանդեսին ներկայացվելու են ձեռագրեր, հնատիպ գրքրեր՝ կապված այդ ժամանաաշրջանի հետ:

Ընթացիկ տարում նախատեսված է նաև ցուցադրություն՝ նվիրված Լազարյաններին: Ներկայացվելու են արժեքավոր նյութեր՝ կապված Լազարյանների ժառանգության հետ:

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն