Տարածաշրջանային

Չավուշօղլուն հայտարարել է Ռաքքայում ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն հայտարարել է Ռաքքայում ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք նախատեսում են ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի Ռաքքա շրջանում: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական NTV.com.tr-ը:

«Մեր առաջին նպատակն էլ-Բաբում գործողությունն ավարտելն է: Դրանից հետո մեր թիրախում կլինի Ռաքքան: Մենք կարող ենք հատուկ ուժեր մտցնել այդտեղ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում