Միջազգային

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Դոնբասում սրված իրադրությունը

2 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Դոնբասում սրված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ. քննարկվել Է Դոնբասի իրադրությունը, լուրջ անհանգստություն Է հայտնվել այնտեղ զինված դիմակայության սրացման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Տեղի Է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Քննարկվել Է Ուկրաինայի հարավ-արեւելքում ստեղծված իրադրությունը, որը վերջին օրերին կտրուկ սրվել Է ուկրաինական կողմի սադրիչ գործողությունների պատճառով: Լուրջ անհանգստություն Է հայտնվել զինված դիմակայության սրացման կապակցությամբ, որի հետեւանքով կան մարդկային զոհեր, քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակելի ֆոնդի զգալի ավերածություններ Դոնբասի մի շարք բնակավայրերում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում «պայմանավորվածություն Է ձեռք բերվել՝ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով»: «Մասնավորապես, նկատի Է առնվում մոտ ժամանակներս նախատեսել «նորմանադական ձեւաչափով» արտաքին գործերի նախարարների եւ ղեկավարների օգնականների շփումներ, իսկ այնուհետեւ իրադրության քննարկումը շարունակել բարձր մակարդակով»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում